Իլոն Մասկը որդուն կոչել է X Æ A-12

Իլոն Մասկը որդուն կոչել է X Æ A-12

PanARMENIAN.Net - Tesla ընկերության գլխավոր տնօրեն և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ինքն ու Գրայմսն իրենց որդուն կոչել են X Æ A-12 Մասկ, գրում է TJournal-ը։

Կանադացի երգչուհին հաստատել է լուրը և պարզաբանել այդ անվան նշանակությունը։ Այժմ սոցցանցերում փորձում են գուշակել, թե ինչպես է արտասանվում անունը, իսկ մյուսները պատկերացնում են, թե ինչպիսին է լինելու նման անուն ունեցող երեխայի կյանքը։

Մարդիկ սոցցանցերում տրամաբանում են՝ մտածելով, թե X-ն այստեղ հռոմեական թիվ է, թե անհայտ։ ԶԼՄ-ներում որոշել են, որ դա կարող է լինել նաև հունական chi տառը։ Մեծ մասի կարծիքով Æ-ն լատինական ծագում ունի, որը կոչվում է Ash։ A-12-ը համարում են Lockheed A-12 ինքնաթիռի հիշատակում, որը կոչում են նաև «Արխանգել»։ Ոմանք որոշել են, որ դա ուղղակի մաթեմատիկական օրինակ է։ Առավել տարածում է ստացել X Ash Archangel արտասանությունը։

Մայիսի 4-ին ծնվել է Մասկի և Գրայմսի (իսկական անունը՝ Կլեր Բուշե) որդին։ Սա երգչուհու առաջին երեխան է, մինչդեռ Մասկն արդեն 5 երեխա ունի առաջին ամուսնությունից։

 Ուշագրավ
Գերմանիայի կանցլերն առաջիկա օրերին պարբերաբար կորոնավիրուսի թեստ կհանձնի
Քաղաքացիներին հրահանգվել է մնալ տանը, դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում
Կազմակերպությունը նաև տեսանյութ է հրապարակել
«Ես նույնպես վախենում եմ, բայց ոչ թե խանութ, այլ աշխատանքի գնալուց»,- ասել է նա