Վարչապետ․ Համընդհանուր հայտարարագրում պարտադիր պետք է լինի

Վարչապետ․ Համընդհանուր հայտարարագրում պարտադիր պետք է լինի

PanARMENIAN.Net - Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը պարտադիր պետք է կյանքի կոչվի, Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ասել է` եթե կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված այս ճգնաժամի պայմաններում լիներ այդ մեխանիզմը, դա կօգներ ավելի հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը։

«Եթե ունենայինք այդ մեխանիզմը, դա կօգներ մեզ գտնելու այն բաժանորդին, որն օգնության կարիք ունի։ Այդ համակարգի շնորհիվ հստակ կտեսնեինք, թե ովքեր ինչ եկամուտ ունեն։ Կտեղեկանայինք, թե ում ամսական եկամուտն է մինչև 50,000 դրամ, ումը՝ 100,000, 500,000 կամ 1 մլն»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ մի գործիքի կիրառմամբ շատ հարցեր կլուծվեին։

Նա ասել է նաև, որ նման համակարգի բացակայության պայմաններում սոցաջակցության ծրագրերից օգտվում են մարդիկ, ովքեր դրա կարիքը չունեն։

Վարչապետի խոսքով՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման 9-րդ ծրագրից (գործազուրկ ծնողին յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար տրվում է 26,500 դրամի միանվագ աջակցություն) օգտվելու հայտ են ներկայացրել նաև մարդիկ, որոնք բանկում 20 մլն-ից ավելի ավանդ ունեն։ Փաշինյանի խոսքով՝ նույնիսկ արձանագրվել է, որ այդ ծրագրից օգտված 70 անձանց բանկային հաշիվներում 1 մլրդ դրամ գումար կա:

2019-ից ՀՀ-ում քննարկվում է ֆիզիկական անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրման հնարավորությունը։ Համարվու է, որ դա կնպաստի ուղղակի հարկերի հավաքագրմանը՝ հասցնելով նվազագույնի վարչարարական ծախսերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---