Փաշինյան․ ԼՂ կագրավորման որևէ տարբերակ լուծում չի համարվի, եթե ընդունելի չէ մեր ժողովրդի համար

Փաշինյան․ ԼՂ կագրավորման որևէ տարբերակ լուծում չի համարվի, եթե ընդունելի չէ մեր ժողովրդի համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող լուծում համարվել, եթե ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար։ Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ԱԺ-ում՝ պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ԼՂ կարգավորման մասին վերջին հայտարարության վերաբերյալ հարցին։

«Լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, այն լուծումն է, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Քանի դեռ այդպիսի լուծում չի ձևակերպվել, լուծում չի կարող լինել: Մենք լուծման կգանք միայն այն դեպքում, երբ ԱԳ նախարարը, ես տեսնենք, որ կա քննարկելի, ընդունելի մի տարբերակ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ բազմիցս է հայտնել իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, և այն չի փոխվել։

Փաշինյանն ասել է նաև, որ ՀՀ ոչ մի ղեկավար հրապարակավ այդքան չի անդրադարձել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, որքան ինքը, և այդքան թափանցիկ չի եղել, որքան ինքը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների սեղանին ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ է դրված։ Նա հավելել է, որ 2019-ի ապրիլին Մոսկվայում՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ հանդիպմանը նոր նախագծեր էին ներկայացվել, որոնք այժմ ակտիվ քննարկվում են։ Լավրովի խոսքով՝ այդ փաստաթղթերը ենթադրում են փուլային մոտեցում, ըստ որի՝ առաջին փուլում առավել ակտուալ խնդիրների լուծում, ԼՂ մերձակա մի քանի շրջանի ազատում և տրանսպորտային, տնտեսական և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---