SpaceX-ը Թոմ Քրուզին տիեզերք կուղարկի` նկարահանումների

SpaceX-ը Թոմ Քրուզին տիեզերք կուղարկի` նկարահանումների

PanARMENIAN.Net - Իլոն Մասկի SpaceX ընկերությունը մտադիր է գեղարվեստական ֆիլմ նկարահանել տիեզերքում Թոմ Քրուզի մասնակցությամբ, գրում է TJournal-ը` Deadline-ին հղումով։

Ըստ աղբյուրների` ֆիլմը «Առաքելությունն անիրականանալի է» ֆիլմաշարի շարունակությունը չի լինի։ Նախագիծը դեռ մշակման վաղ շրջանում է, հայտնի չէ, թե որ ստուդիան կզբաղվի դրանով։

Ֆիլմի վրա աշխատում է նաև NASA-ն։

Դեռևս հայտնի չէ՝ ֆիլմն ամբողջությամն տիեզերքում կնկարահանվի, թե` մասնակի։

Քրուզի մոտակա նախագծերը տուժել են պանդեմիայի պատճառով։ «Թոփ Գան․ Մևերիկ» ֆիլմի թողարկումը հետաձգվել է հուլիսից 2020-ի դեկտեմբեր, իսկ 7-րդ «Առաքելության» նկարահանումները կասեցվել են Իտալիայում համաճարակի տարածման պատճառով։

Մայիսի 27-ին NASA-ն 2011-ից ի վեր առաջին անգամ մտադիր է ամերիկացի աստղագնացների ուղարկել Միջազգային տիեզերակայան ԱՄՆ տարածքից։ Դա կլինի նաև SpaceX-ի Crew Dragon տիեզերանավի առաջին թռիչքը տիեզերագնացների մասնակցությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---