Beeline-ում սմարթֆոնների վաճառքի ակցիաները շարունակվում են

Beeline-ում սմարթֆոնների վաճառքի ակցիաները շարունակվում են

PanARMENIAN.Net - Beeline-ը հայտարարում է Xiaomi Redmi 8 սմարթֆոնների վաճառքի ակցիայի երկարաձգման մասին։ Մինչև 2020 թ. հունիսի 30-ը Xiaomi Redmi 8 սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան նվեր՝ 10,000 դրամ քեշբեք (cashback) հաշվին՝ «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթով։

Մինչև 2020 թ. հունիսի 30-ը Samsung A10 սմարթֆոնի գնորդները կստանան 5000 դրամ քեշբեք: Իսկ Samsung A30s-ի գնորդներին կտրամադրվի «Սմարթ 1500» կանխավճարային փաթեթ և 033 կոդով հատուկ հեռախոսահամար: Ապառիկի առաջին տարին կլինի անտոկոս Samsung A10 և A30s-ի համար:

«Մենք երկարացրել ենք սմարթֆոնների վաճառքի ակցիաները, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան օգտվել դրանցից՝ այցելելով Beeline-ի 55 վերաբացված գրասենյակ, կամ պատվիրելով առցանց Beeline-ի E-shop խանութից, որտեղ նաև գործում է անվճար առաքում», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---