Ծեծկռտուք՝ ԱԺ-ում․ Մարուքյանի ու Միքայելյանի վեճին տասնյակ պատգամավորներ են խառնվել 8 մայիսի 2020 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում պատգամավորների միջև քաշքշուկ ու ծեծկռտուք է եղել: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը սպառնացել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանը նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Վեճը սկսվել է, երբ Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Սասուն Միքայելյանը: Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց, վեճին խառնվել են նաև մյուս պատգամավորները։ Մոտ երկու տասնյակ իրար խառնված պատգամավորներին հանգստացնելու էր իջել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վիճաբանությունից հետո Մարուքյանը կրկին փորձել է սկսել իր ելույթը, սակայն նիստն ընդհատել է ու ընդմիջում հայտարարվել։ Իշխող խմբակցության ու ԼՀԿ-ի միջև վերջին շրջանում բանավեճերն ԱԺ-ում շատացել են։ Ավելի վաղ, բանավեճ էին ունեցել նաև Մարուքյանն ու ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |