«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»․ Ֆոնդերի ստեղծումից միջին տարեկան եկամտաբերությունը 8.7%-9.1% է

«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»․ Ֆոնդերի ստեղծումից միջին տարեկան եկամտաբերությունը 8.7%-9.1% է

PanARMENIAN.Net - 2020-ի մարտի վերջի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթի» կողմից կառավարվող ֆոնդերի ակտիվների մեծությունը կազմել է մոտ 136 մլրդ դրամ։

Ֆոնդերի ընդհանուր ներդրումներն ուղղակիորեն կամ անուղղակի դիվերսիֆիկացված են տարբեր աշխարհամասերում և երկրներում, տարբեր ակտիվների դասերում, որոնք արտահայտված են տարբեր արժույթներով։

Կորոնավիրուսի բռնկումն ամբողջ աշխարհում բացասաբար է անդրադառնում համաշխարհային ֆինանսական շուկաների վրա: Սակայն այն առավել խիստ է արտահայտվում հատկապես համաշխարհային բաժնետոմսերի շուկայի վրա, որտեղ անկումը 2020-ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 20-25%՝ ըստ առանձին ինդեքսների։

«Նշված անկումը չէր կարող իր բասացական ազդեցությունը չունենալ հայաստանյան այն կենսաթոշակային ֆոնդերի վրա, որոնց ակտիվների մի մասը ներդրված է բաժնետոմսերում։ Այն բավականին զուսպ է եղել՝ պայմանավորված մեր գործողություններով: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի կողմից հայաստանյան կենսաթոշակային ֆոնդերի կառավարման պատմությունը փաստում է, որ վերջին 6 տարիների ընթացքում եղել են կարճատև ժամանակահատվածներ, որոնց ընթացքում ֆոնդերն արձանագրել են բացասական արդյունքներ, սակայն բոլոր դեպքերում էլ անկումներին հաջորդել են աճի առավել երկար ժամանակահատվածներ:

Արդյունքում, ֆոնդերի ստեղծման պահից միջին տարեկանացված եկամտաբերության ցուցանիշները գտնվում են բավականին բարձր մակարդակում՝ տատանվելով 8.7%-9.1% միջակայքում։ ‹‹Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ››-ը կենսաթոշակային ֆոնդերը կառավարելիս առաջնորդվում է՝ ելնելով ֆոնդերի մասնակիցների լավագույն շահերից՝ օգտվելով ֆրանսիական Ամունդիի էքսպերտիզայից և տեխնիկական աջակցությունից»,- նշել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության տնօրենի տեղակալ, Ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---