11 մայիսի 2020 - 10:31 AMT
Փաշինյան․ Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում 70.3 մլրդ դրամ է բաշխվել

Կառավարության ընդունած հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում մայիսի 11-ի դրությամբ 70.3 միլիարդ դրամ է բաշխվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշված գումարը ներառում է թե ՀՀ քաղաքացիների, թե իրավաբանական անձանց միջև բաշխված միջոցները։

Դրանք բաշխվել են 17 ծրագրի շրջանակում։

2020 թ․ մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշը ՀՀ-ում նվազել է 4․9%-ով` 2019-ի մարտի համեմատ։ Մարտի 15-ից ՀՀ-ն ժամանակավոր սահմանափակումներ էր սահմանել՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված։