Ինչպես է Տավուշում ստեղծվել առողջություն տվող ապրանքանիշը՝ «Դարմանը»

Ինչպես է Տավուշում ստեղծվել առողջություն տվող ապրանքանիշը՝ «Դարմանը»

PanARMENIAN.Net - Գնել Նազանյանը հարազատ Տավուշի մարզում է սկսել «Դարման» բուսական թեյերի արտադրությունը։ Սկզբում խոտաբույսերը հավաքում էր, չորացնում, երբեմն փչացնում ու տարբեր փորձեր կատարում։ Սեփական փորձով է համոզվել հայկական բնաշխարհի կազդուրիչ խոտաբույսերի զորության մեջ:

«Տարիներ առաջ առողջական խնդիր ունեցա: Հայկական խոտաբույսերով 3 ամիս կուրս ընդունեցի, կազդուրվեցի և միտք առաջացավ ստեղծել ապրանքանիշ, որը մարդկանց առողջություն կպարգևեր: «Դարման» բառն ընտրեցինք, որը ցույց է տալիս բնության ուժի նկատմամբ մեր հավատը»,- պատմել է Գնել Նազանյանը։

«Դարմանի» կայացման գործում Գնելին օգնել է նաև գործընկերը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, երբ առաջարկել է զարգացնել բիզնես գիտելիքները։

«Իսկապես, ամեն ինչ սկսվեց փոխվել դասընթացից, որն իմ բիզնեսում և կյանքում ճակատագրական դեր խաղաց՝ լավ իմաստով: Սկզբում մեզ համար ամեն ինչ հարցական էր, չունեի բիզնես մտածողություն: Առաջնային աջակցությունը ստացա իմ բանկից, որը սկսեց մտածելակերպ սերմանել»,- նշել է Գնելը:

Գործընկերների՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) աջակցությամբ «Դարմանը» նաև ստացել է օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ: Այսօր «Դարմանի» թեյերն արտահանվում են Ռուսաստան, ԱՄՆ ու Ֆրանսիա։

Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---