Կարեն Կարապետյանը՝ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին

Կարեն Կարապետյանը՝ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին

PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մայիսի 11-ին մասնակցում է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին՝ նշելով, որ դրանց կանդրադառնա նիստից հետո, փոխանցում է PARA Tv-ն։

Ավելի վաղ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ հանձնաժողովն աշխատանքները կավարտի հունիսի 4-ին։

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել բարձրաստիճան նախկին պաշտոնյաններ, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով հանձնաժողովի նիստից հետո հայտարարել էր, որ իր որոշումը՝ մասնակցելու նիստին, արդարացված էր։ Նիստերին մասնակցել է նաև ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով 2016-ին զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Վերջինս նշել էր, որ իր մասով ևս բացթողումներ եղել են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---