Կարապետյան․ Քոչարյանի դեմ դատական պրոցեսը «բավականին գրգռված է և քաղաքականացված»

Կարապետյան․ Քոչարյանի դեմ դատական պրոցեսը «բավականին գրգռված է և քաղաքականացված»

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական պրոցեսը «բավականին գրգռված է և քաղաքականացված», Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո ասել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ավելի վաղ Կարապետյանը, ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանի և Խոսրով Հարությունյանի հետ միջնորդություն էր ներկայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար։ Վերջինս մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

«Ես, ինչպես և շատերը, չափազանց շահագրգռված եմ, որ Մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չլինի և այն համապատասխան նստվածք չթողնի։ Երկրորդը՝ հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը Արցախի և ՀՀ-ի անկախության ու կայունության գործընթացում։ Երրորդը՝ 2 տարի է՝ այս դատական պրոցեսը տևում է, և, հավանական է, որ շատ երկար ժամանակ կարող է տևել, այդ պատճառով միջնորդություն եմ ներկայացրել»,- ասել է Կարապետյանը։

Նախկին վարչապետի խոսքով՝ որևէ մեկը չի ասում «անմեղացրեք մեղավորին». ըստ Կարապետյանի՝ իրենք հորդորում են, հաշվի առնելով հանգամանքները, պրոցեսը կատարել այլ կերպ՝ խափանման միջոցը փոխելով։

Կարապետյանը նշել է նաև, որ չի պատրաստվում քաղաքականությամբ զբաղվել։ Նախկին վարչապետը ներկա Կառավարությանը հաջողություն է մաղթել, սակայն նշել, որ շատ հարցերում վերջիններիս հետ համակարծիք չէ։

Ավելի վաղ Ապրիլյանի հանձնաժողով էին հրավիրվել բարձրաստիճան նախկին պաշտոնյաններ, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ով 2016-ին զբաղեցնում էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---