Գյումրիի տնակներում բնակվող 11 աշակերտ տեխնիկական սարքեր են ստացել

Գյումրիի տնակներում բնակվող 11 աշակերտ տեխնիկական սարքեր են ստացել

PanARMENIAN.Net - Գյումրիի տնակներում բնակվող 11 աշակերտի հեռավար կրթության համար անհրաժեշտ տեխնիկական սարքեր են տրամադրվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

Օգնությունը տրամարդվել է ԱՄՆ-ից՝ «Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի օգնությամբ։

«Անցյալ շաբաթ ԱԺ մղձավանջային նիստից հետո մեր լավ ընկեր ու բարեկամ «Շիրակի կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի օգնությամբ և առաջնորդությամբ անհրաժեշտ տեխնիկական սարքեր հասցրինք Գյումրիի տնակներում բնակվող հեռավար կրթության հնարավորությունից զրկված ևս 11 բալիկի»,- ասվում է գրառման մեջ:

Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է հեռավար կրթության հարթակ:Հայաստանի ուսհաստատությունները փակ են մարտի 13-ից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---