gg-ն՝ օնլայն տաքսիների նոր օրինագծի մասին․ Սիրով կաջակցենք իրագործելի լուծում գտնելուն

gg-ն՝ օնլայն տաքսիների նոր օրինագծի մասին․ Սիրով կաջակցենք իրագործելի լուծում գտնելուն

PanARMENIAN.Net - gg ընկերությունն ամեն ինչ անելու է ոլորտի այնպիսի կարգավորման համար, որ բոլոր կողմերը՝ գործընկերները, հաճախորդները և պետությունը կարողանան առաջ շարժվել, օնլայն տաքսիների վերաբերյալ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր օրինագծի մասին հարցին ի պատասխան PanARMENIAN.Net ին ասացին gg թիմից։

ՏԿԵ օրինագծի համաձայն՝ վարորդը կամ կազմակերպությունը կարող է գործակցել օնլայն տաքսիի հետ, եթե ունի համապատասխան լիցենզիա։ Դրա արժեքը տարեկան 100,000 դրամ է։ Ըստ օրինագծի՝ օնլայն տաքսին իրավունք չի ունենա չլիցենզավորված որևէ վարորդի կամ կազմակերպության հետ գործունեություն ծավալել, հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի։

«Մենք հիմնադրվել ենք 2014 թվականին և հիմնադրումից ի վեր բանակցել ենք ու փորձել աջակցել ոլորտի կարգավորմանը, մենք շուկայի ինչ-որ մի մաս արդեն իսկ բերել ենք կարգավորման` վճարելով հարկեր գործընկերներից ստացած եկամուտից, օրինագծի հետ կապված, բանակցություններ սկսել ենք հիմնադրման առաջին իսկ օրվանից և, իհարկե, կաջակցենք ոլորտի կարգավորմանը»,- ասացին gg թիմից:

Ընկերությունից նշեցին՝ որ «ամենակարևոր նկատառումն է՝ ստեղծել իրագործելի համակարգ, որը հնարավորինս պարզ կլինի, կաջակցի ոլորտի առաջընթացին»։

«Անհրաժեշտ է բանակցել բոլոր կողմերի հետ, որոնք պետք է ներգրավված լինեն և հաստատեն գործընթացի իրականացումը: Տեսնում ենք, որ մեր տարիների փորձը շատ օգտակար կլինի տվյալ նախագիծը լավագույն տարբերակով ավարտին հասցնելու գործում»,- նշեցին gg-ից:

Հարցին, թե արդյոք նախագծում որևէ խնդրահարույց կետ կամ ռիսկեր չեն տեսնում, ընկերությունում ասացւբ՝ սա դեռ նախագիծ է, իրենք սիրով կարձագանքեն և կաջակցեն՝ խնդրահարույց կետեր չունենալու համար:

«Քանի որ սա դեռ նախագիծ է, սիրով կաջակցենք իրագործելի լուծում ստանալու համար և, այդ դեպքում, խնդրահարույց կողմերը կբացակայեն: Անպայման մեր կողմից լինելու է արձագանք և աջակցություն»,- ամփոփեցին gg թիմից:

Ըստ նախագծի՝ սեփական տաքսին վարելու համար քաղաքացին կարող է նաև անվճար լիցենզիա ստանալ: Միայն թե այդ դեպքում իրավունք չի ունենա գործելու միջնորդավորված՝ չի կարողանա գործակցել օնլայն տաքսիների կամ միջնորդ ընկերությունների հետ:

Ավելի վաղ, Utaxi-ի ֆինանսական տնօրեն Արևշատ Ղիասյանը նախագծի մասին կարծիք էր հայտնել էր, թե օնլայն տաքսիների հետ գործակցող վարորդների 80-90%-ը չեն գնա լիցենզիա ստանալու ճանապարհով, արդյունքում շուկան հենց այդ 80-90%-ով կքանդվի։

Ընթերցեք նաև․ Մեծ փոփոխություններ՝ օնլայն տաքսիների տիրույթում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---