Իրաքի Մոսուլ քաղաքում շարունակվում են քրիստոնյաների սպանություններն ու առեւանգումները

PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում ոստիկանությունը հայտնաբերել է 36-ամյա հայազգի Չուրիկ Բաղրադի դին, որը վախճանվել է գլխի հրազենային վերքից: Ինչպես հաղորդել է AsiaNews.it-ը, Մոսուլում, որտեղ շուրջ 1,5 մլն մարդ է բնակվում, շարունակվում են բնակչության քրիստոնյա ներկայացուցիչների առեւանգումները: Նոր տարվա տոնակատարության ժամանակ, Մոսուլում առեւանգվել էր մի քրիստոնյա, որին ազատել են 50 հազար դոլար փրկագին վճարելուց հետո: «Այս մարդիկ քրեական խմբավորման անդամներ են, որոնք առեւանգում են մարդկանց փող կորզելու նպատակով: Նրանք ուղղակի ցանկանում են ստանալ քաղաքում ապրող քրիստոնյաների փողերը»,-նշել է կայքի աղբյուրը Մոսուլում:



Չնայած, որ Իրաքի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ քաղաքում ապահովված է բնակչության անվտանգությունը, այնուամենայնիվ, Մոսուլի քրիստոնյա բնակչության վիճակը մտահոգիչ է: Միայն 2008թ. հոկտեմբերին քաղաքում 16 քրիստոնյա է սպանվել, շուրջ 200 ընտանիքներ ստիպված են եղել լքել քաղաքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---