Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին

Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի նիստին

PanARMENIAN.Net - Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը համաձայնել է մասնակցել ՀՀ ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին: Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բակո Սահակյանը տվել է իր համաձայնությունը»,- ասել է Քոչարյանը, գրում է Արցախպրեսը։

Քոչարյանը նաև հայտնել է, որ մնացել է 2-3 պաշտոնյա, որոնք կհրավիրվեն՝ մասնակցելու նիստերին, որոնցից մեկը ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանն է:

Մայիսի 11-ին հանձնաժողովի նիստին մասնակցել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Դրանց վերջերս մասնակցել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, այնուհետև Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---