Լավրով. Մենք խնդրել ենք Բաքվին ցույց տալ մեզ Հայաստանին զենք առաքելու վերաբերյալ փաստաթղթի պատճենը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը հետաքննել է իրավիճակը Հայաստանին ռուսական զենքի խոշոր առաքումների մասին ադրբեջանական մամուլում հայտնված հաղորդագրության շուրջ, տվյալները չեն հաստատվել: Այդ մասին Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:



«Մենք Գլխավոր շտաբի հետ համատեղ քննել ենք այս իրավիճակը: Այն մարդը, որի ազգանունը նշվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել եւ անցյալ տարի Հայաստանին զենք չի առաքվել»,-ասել է Լավրովը, հիշեցնելով, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվել է մի փաստաթուղթ, որտեղ թվարկվում էր հսկայական քանակի ռազմական տեխնիկա եւ ռազմական գույք, որն իբր վերջերս փոխանցվել է Հայաստանին:



«Մենք խնդրեցինք մեր ադրբեջանցի բարեկամներին ցույց տալ մեզ Հայաստանին զենք առաքելու վերաբերյալ փաստաթղթի պատճենը, քանի որ նման փաստաթուղթ իրականում գոյություն չունի, երբ մեզ ցույց տան պատճենը, հասկանալի կլինի, գուցե փորձագիտական ստուգում անցկացնենք»,-ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:



Միեւնույն ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը չի թաքցնում, թե ռազմատեխնիկական համագործակցության ինչ ծրագրեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա ընդգծել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ այդ կազմակերպության անդամները արտոնյալ պայմաններ ունեն եւ Ռուսաստանի գործընկերներն Ադրբեջանում հիանալի տեղեկացված են այդ մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---