ԱՄՆ դեսպանատունը՝ Freedom House-ի զեկույցում ՀՀ մասին․ Նման ցուցանիշ դեռ ոչ մի երկիր չէր գրանցել

ԱՄՆ դեսպանատունը՝ Freedom House-ի զեկույցում ՀՀ մասին․ Նման ցուցանիշ դեռ ոչ մի երկիր չէր գրանցել

PanARMENIAN.Net - ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցում Հայաստանի ցուցանիշի մասին՝ արձանագրելով, որ այդպիսի ցուցանիշ զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։ Հայտարարությունը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի՝ Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը։

USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայաստանը գտնվում է կիսակոնսոլիդար ավտորիտար երկրների շարքում՝ համաձայն Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit-2020 (Անցումային երկրներ-2020) զեկույցի։ Միևնույն ժամանակ, ըստ զեկույցի՝ ՀՀ-ում նկատվում է վերջին երկու տարում ժողովրդավարության ցուցանիշի ամենամեծ բարելավումը, որը կապված է ժողովրդավար ընտրությունների և կոռուպցիայի դեմ պայքարի հետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---