Qatar Airways-ը 100,000 անվճար ավիատոմս կբաժանի աշխարհի բոլոր երկրների բուժաշխատողներին

Qatar Airways-ը 100,000 անվճար ավիատոմս կբաժանի աշխարհի բոլոր երկրների բուժաշխատողներին

PanARMENIAN.Net - Qatar Airways ավիաընկերությունը կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին 100,000 անվճար ավիատոմս կբաժանի՝ ի նշան երախտագիտության։

Խոսքն էկոնոմ դասի ավիատոմսերի մասին է, որոնք կբաշխվեն մայիսի 12-18-ը։ Qatar Airways-ի առաջարկից կարող են օգտվել աշխարհի բոլոր երկրների բուժաշխատողները։

Գրանցման համար բուժաշխատողները պետք է լրացնեն համապատասխան ձևաթուղթը՝ ThankYouHeroes էջում՝ Qatar Airways-ի կայքից։

Առաջարկվում է 2 անվճար տոմս՝ բուժաշխատողի և մեկ ուղեկցողի համար՝ ավիաընկերության թռիչքների ցանկացած ուղղությամբ։ Թռիչքները կարող են կայանալ մինչև 2020-ի դեկտեմբերի 10-ը։

Տոմսերի բաշխումն արդար իրականացնելու համար յուրաքանչյուր երկիր կստանա կոնկրետ քվոտա՝ ամեն օրվա համար՝ կախված բնակչության թվից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---