Թունյանի կորոնավիրուսի թեստը բացասական է

Թունյանի կորոնավիրուսի թեստը բացասական է

PanARMENIAN.Net - ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլից» պատգամավոր Բաբկեն Թունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ինքը պատգամավորը։

Մայիսի 11-ին ԱԺ մտնելու ժամանակ ջերմաչափվելիս պարզվել էր, որ նա ջերմություն ունի՝ 37 աստիճան։

«Ըստ երևույթին, նախորդ օրը մրսել էի։ Այլ սիմպտոմներ չունեի, բայց ապահովության համար գիշերը կորոնավիրուսի թեստ հանձնեցի։ PCR թեստի պատասխանը քիչ առաջ ստացա, բացասական է։

Քանի որ ջերմությանս և կորոնավիրուսի թեստ հանձնելու մասին լուրը լայնորեն տարածվել էր, հուսով եմ՝ այս լուրն էլ կտարածվի, որ հետս ուղղակիորեն և անուղղակիորեն շփված մարդիկ հանգիստ լինեն»,- ասվում է գրառման մեջ։

Մայիսի 6-ին ԱԺ նախագահը հայտարարել էր, որ խորհրդարանում վարակակիր կա։ Ավելի վաղ Միրզոյանը հայտնել էր նաև, որ այսուհետ Ազգային ժողովի պատգամավորները նիստերի դահլիճ մտնելիս պետք է դիմակ և ձեռնոց կրեն։

Հայաստանում մայիսի 12-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3538-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 47 է, այլ պատճառով մահացածներինը՝ 19։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 1430 պացիենտ։ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---