Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սասուն Միքայելյանի դեմ

Մարուքյանի եղբայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Սասուն Միքայելյանի դեմ

PanARMENIAN.Net - ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Էդուարդ Մարուքյանը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Իմ քայլից» պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ»,- ասվում է գրառման մեջ։

Դիմումով նա խնդրել է քրգործ հարուցել։

ԱԺ նիստի ժամանակ Սասուն Միքայելյանը, անդրադառնալով իր և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև ԱԺ-ում միջադեպին և դրան հետևած Մարուքյանի եղբոր հայհոյախառը գրառմանն իր հասցեին, խորհուրդ է տվել վերջինիս «աղերսաբար ներողություն խնդրել»:

«Եթե քո խոսքերի համար ներողություն չխնդրես.․․ լավ բան չի սպասվում քեզ», ասել էր նա` հավելելով, թե բոլորը գիտեն` ինքն ով է, և ինչ կառույց է ղեկավարում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---