ՃՈ-ն ծածուկ ծառայություն կիրականացնի՝ առանց տարբերանշանի մեքենաներով

ՃՈ-ն ծածուկ ծառայություն կիրականացնի՝ առանց տարբերանշանի մեքենաներով

PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանությունը այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, հայտնում են Ոստիկանությունից։

Ծածուկ ծառայությունը կարգավորվում է Կառավարության համապատասխան որոշմամբ և ենթադրում է ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ճանապարհապարեկային ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմեքենաներով։

Մեքենաներով ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանները խախտում կատարած վարորդից, ըստ օրենքի՝ բարձրախոսով կպահանջեն կանգնեցնել տրանսպորտային միջոցը։

Ոստիկանությունից հայտնել են, որ մեքենաները կահավորված են տեխնիկական բոլոր միջոցներով` ցանկացած տիպի խախտում հայտնաբերելու և արձանագրելու համար։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---