Սիմոնյանը՝ Մարուքյանին․ Ամեն ինչ անում եք, որ ձեզ խփեն

Սիմոնյանը՝ Մարուքյանին․ Ամեն ինչ անում եք, որ ձեզ խփեն

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին վիճաբանել են, այս անգամ՝ ԱԺ միջանցքում: Դիմելով Մարուքյանին՝ Սիմոնյանն ասել է․ «Դուք էս մի տարի է՝ ուզում եք, որ ձեզ խփեն, ամեն ինչ անում եք, որ խփեն: Եկել եք, ասել եք՝ էս օրենքը լավը չէ, եկել, հարվածե՞լ են»:

Մարուքյանը կրկին մեղադրել է իշխանական պատգամավորներին իրեն թիկունքից հարվածելու մեջ, պահանջել ներողություն խնդրել, տեղեկացնում է Shantnews.am-ը:

Սիմոնյանը հակադարձել է, որ ոչ ոք իրեն թիկունքից չի հարվածել։

«Ես արդեն էնքան մարդուց եմ ներողություն խնդրել, բայց պարոն Մարուքյանն ամեն ինչ արել է էս ընթացքում, որ իրեն հարվածեն, որ ինքը կարևորվի, ինքը դա արել է ԲՀԿ-ի հետ, «Իմ քայլի» հետ կապված: Իր նպատակը դա է եղել»,- ասել է Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակը նաև կոչ է արել ԼՀԿ խմբակցությանը վերադառնալ աշխատանքի։

Մայիսի 8-ին ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթից հետո նրան հորդորել է չօգտագործել այնպիսի բառեր, որոնք ԱԺ-ում կարող են լարվածություն ստեղծել։ Մարուքյանի ու Թունյանի կարճ բանավեճին խառնվել է Միքայելյանը: Նա սպառնացել է Մարուքյանի «վիզը կտրել», Մարուքյանն էլ նրան հորդորել է «շմայսություն» չանել։ Դրանից հետո Միքայելյանն ու Մարուքյանը ծեծկռտուքի են բռնվել՝ հարվածել միմյանց:

Միջադեպից հետո երկու խմբակցության միջև հեռակա բանավեճերն ու միմյանց մեղադրող հայտարարությունները շարունակվել էին։ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը «քսմտելի սադրանք» և «հեղափոխությունից հետո ամենամեծ պարտություն» էր որակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---