62-ամյա տղամարդը ձերբակալվել է 8-ամյա աղջկա հանդեպ սեռական բռնության կասկածանքով

62-ամյա տղամարդը ձերբակալվել է 8-ամյա աղջկա հանդեպ սեռական բռնության կասկածանքով

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին՝ ժամը 15։45-ին, քաղաքացին հաղորդում է ներկայացրել, որ փետրվարի վերջին իր ամուսնու ընկերը տան ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2011թ. ծնված իր անչափահաս դստեր նկատմամբ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հատկանիշներով (պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով):

Երևանի 62-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---