Պարզաբանում․ Մայիսի 18-ից տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է14 մայիսի 2020 - 19:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում մայիսի 18-ից հանրային տրանսպորտը կսկսի աշխատել, այդ օրվանից տրանսպորտում դիմակ կրելը բոլոր քաղաքացիների համար պարտադիր կլինի, հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։ Մայիսի 18-ից դիմակ կրելու պահանջը պարտադիր կլինի միայն հանրային տրանսպորտում, հակառակ պարագայում քաղաքացիները կարող են տուգանվել՝ սկսած 100,000 դրամից։ Ամսի 25-ից արդեն դիմակը պարտադիր կլինի նաև բաց և փակ վայրերում։ Այս երկու հայտարարությունները տարընթերցման առիթ էին դարձել, քաղաքացիների մի մասը ֆիքսել էր, թե դիմակ կրելը հանրային տրանսպորտում պարտադիր կլինի մայիսի 25-ից։ ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13-ը։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |