Ազգային գրադարանի թվային արխիվը հրդեհից առաջ պահպանվել էր առանձին կրիչներով14 մայիսի 2020 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Ազգային գրադարանի թվային արխիվը հրդեհից ոչնչացել է։ Էլեկտրոնային շտեմարանը, որը ստեղծվել էր մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում, այժմ անհասանելի է։ ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Գրադարանը հայտնել է, որ պահպանել էր արխիվը ֆիզիկական կրիչներով, այսինքն՝ արխիվացված նյութերի կորուստ չի եղել։ Գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն ասել է, որ այրվել են սպասարկող սերվերները, որոնցում պահվում էին շտեմարանները, գրում է «Արևելքը»։ Գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով։ «Աշխատանքներ են տարվում խնդիրը հնարավորին սեղմ ժամկետում լուծելու եւ շտեմարանները հասանելի դարձնելու ուղղությամբ»,-ասվում է ֆեյսբուքյան գրառման մեջ։ Կայքում տեղադրված էին հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները, Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |