ՄԻՊ․ Մարտունեցի վարակվածի տան պատերին գրելու դեպքով միջամտել չենք կարող

ՄԻՊ․ Մարտունեցի վարակվածի տան պատերին գրելու դեպքով միջամտել չենք կարող

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Մարտունիում կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա գրություններ թողնելու դեպքը մեկնաբանել չի կարող, քանի որ այն մասնավոր դեպք է և առնչվում է քաղաքացիների հարաբերություններին։

«Մասնավոր հարաբերություններին Մարդու իրավունքների պաշտպանը միջամտելու իրավասություն չունի»,- PanARMENIAN.Net ին ասացին պաշտպանի գրասենյակից։

Ավելի վաղ Գեղարքունիքի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել էին» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։

ՀՀ-ում մարտի 16-ից հաստատված արտակարգ դրությունը երկարաձվել է մինչև հունիսի 13։ Հայաստանում մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3860-ի։ Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 49 է, առողջացել է 1572 պացիենտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---