Մարզասրահ այցելողները լոգանք կընդունեն տանը

Մարզասրահ այցելողները լոգանք կընդունեն տանը

PanARMENIAN.Net - ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մայիսի 18-ից կգործեն նաև մարզասրահները։ Մարմնամարզական օբյեկտներում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով անվտանգության կանոններ կգործեն` մարզասրահ այցելողները լոգանք կընդունեն տանը:

Աշխատակիցների և այցելուների մուտքը մարմնամարզական օբյեկտ թույլատրվում է բացառապես դիմակներով և պաշտպանիչ ձեռնոցներով, մուտքի մոտ նրանք կջերմաչափվեն:

Մարզասարքերը տեղադրվելու են միմյանցից առնվազն 2 մետր հեռավորությամբ: Անհրաժեշտության դեպքում դահլիճից կհեռացվի սարքավորումների մի մասը:

Յուրաքանչյուր այցելուի մարզումից հետո շփման բոլոր մակերեսները մշակվելու են 60-80%-անոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---