Covid-19-ից մահերն աշխարհում գերազանցել են 300,000-ը

Covid-19-ից մահերն աշխարհում գերազանցել են 300,000-ը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսից մահվան դեպքերն աշխարհում, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, գերազանցել են 300,000-ը։ Վարակման հաստատված դեպքերը 4 միլիոնից ավելի են։

Զոհերի և վարակվածների իրական թիվը կարող է շատ ավելին լինել։ Որոշ երկրների ներկայացրած վիճակագրությունը կասկածի տակ է առնվում, գրում է BBC-ն։

Բացի այդ, նշվում է, որ ոչ բոլոր երկրներում է անցկացվում Covid-19-ի բավարար թեստավորում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կորոնավիրուսի դեմ պայքարի հատուկ ներկայացուցիչ Դևիդ Նաբարոն հայտարարել է, որ կյանքը պանդեմիայից հետո չի վերադառնա բնականոն հունի։ Ըստ նրա՝ մարդկությունը ստիպված կլինի ընտելանալ նոր իրողություններին։

Photo. Reuters
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---