Վրաստանում վարակի 19 նոր դեպք կա, որից 17-ը՝ կարանտինի գոտում

Վրաստանում վարակի 19 նոր դեպք կա, որից 17-ը՝ կարանտինի գոտում

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 671-ի՝ մայիսի 15-ի դրությամբ 19 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կառավարական կայքում։

Ըստ առողջապահության նախարարության՝ վարակման 19 նոր դեպքից 17-ը գրանցվել են Բոլնիսի շրջանում՝ Մուշեվանի և Գետա գյուղերում, Թբիլիսիից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Ապրիլի 25-ից այդ շրջանում կարանտին է հայտարարված։

Ընդհանուր առմամբ, երկրում ապաքինվել է 393 մարդ, մահացել՝ 12, կարանտինի ռեժիմում է գտնվում 3873 մարդ, հսկողության տակ՝ 404։

Վրաստանում մինչև մայիսի 22-ը արտակարգ դրության ռեժիմ է գործում, նաև պարետային ժամ՝ 21։00-6։00-ն։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---