288 մլն դրամի աջակցություն Մայր աթոռից՝ Covid-19-ի դեմ պայքարին

288 մլն դրամի աջակցություն Մայր աթոռից՝ Covid-19-ի դեմ պայքարին

PanARMENIAN.Net - Հայ եկեղեցու կողմից կորոնավիրուսի հաղթահարման ծրագրերին մարտի 13-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հատկացվել է 288 մլն դրամի աջակցություն։

Մայր աթոռից հայտնում են, որ սոցիալական ծրագրերի ընդհանուր արժեքը 134 մլն դրամից ավելի էր, դրանից 20 մլն-ը փոխանցվել է կորոնավիրուսի հաղթահարման նպատակով բացված պետական հաշվեհամարին, 100 մլն դրամը՝ պարենային ծրագրին։ Մայր աթոռը 13․8 մլն դրամ է փոխանցել թեմերում սպասարկող քահանաների ընտանիքներին։

Առողջապահության ոլորտին ուղղված գումարը 30 մլն-ից ավելի էր, դրանով ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ու պարագաներ, և փոխանցվել ՀՀ առողջապահության նախարարությանը։

Կրթական ոլորտում ծախսվել է 83 մլն դրամ՝ հեռավար կրթությանն աջակցելու նպատակով ձեռք է բերվել 1600 պլանշետ, որից 1300-ը տրամադրվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 300-ը՝ Մայր աթոռի քրիստոնեկանա դաստիարակության կենտրոնի կողմից հատկացվել է Էռնեկյան հանրակրթական դպրոցի սաներին։

40 մլն դրամ էլ հատկացվել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանին՝ ՀՀ քաղաքացի աշակերտներին ու ուսուցիչներին Հայաստան տեղափոխելու համար։

ՀՀ-ում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունը երարաձգվել է մինչև հունիսի 13-ը։ Երկրում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 4044-ի: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 52 է, առողջացել է 1666 պացիենտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---