ՌԴ-ում կորոնավիրուսի նոր դեպքերը կրկին գերազանցել են 10,000-ը

ՌԴ-ում կորոնավիրուսի նոր դեպքերը կրկին գերազանցել են 10,000-ը

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերը կրկին գերազանցել են 10,000-ը՝ մայիսի 15-ի դրությամբ 10,598 նոր դեպք է գրանցվել։ Մահացել է 113 մարդ, ապաքինվել՝ 4694-ը, հայտնում է օպերատիվ շտաբը։

Մայիսի 14-ին Ռուսաստանում կորոնավիրուսով վարակի 9974 նոր դեպք էր գրանցվել։

Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկումից ի վեր երկրում 262,843 դեպք է գրանցվել, ավելի քան 58,000 մարդ ապաքինվել է, 2418 մարդ մահացել է, գրում է ՌԻԱ Նովոստին։

Մոսկվայում մայիսի 15-ի դրությամբ 4748 նոր դեպք է գրանցվել, Մոսկվայի շրջանում՝ 945, Սանկտ Պետերբուրգում՝ 541։ Մոսկվայում երրորդ օրն անընդմեջ 5000-ից պակաս նոր հիվանդ է լինում։

Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի հաշվարկների, կորոնավիրուսով վարակվածների և մահացածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, ՌԴ-ն՝ երկրորդն է։

Կորոնավիրուսից մահվան դեպքերն աշխարհում, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, գերազանցել են 300,000-ը։ Վարակման հաստատված դեպքերը 4 միլիոնից ավելի են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---