Վրաստանը չի երկարացնի ԱԴ ռեժիմը

Վրաստանը չի երկարացնի ԱԴ ռեժիմը

PanARMENIAN.Net - Վրաստանի իշխանությունները որոշել են չերկարացնել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում գործում է մարտի 21-ից և ավարտվում է մայիսի 22-ին։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

«Ուսումնասիրելով համաճարակային իրավիճակը երկրում՝ որոշել ենք չդիմել նախագահին և խորհրդարանին՝ ԱԴ ռեժիմը երկարացնելու համար», - ասել է Գախարիան, գրում է Sputnik Georgia-ն։

Գախարիան ընդգծել է, որ դա չի նշանակում սահմանափակումների վերջնական չեղարկում։

Մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսը Վրաստանում ախտորոշվել է 671 մարդու մոտ, 383 անձ ապաքինվել է, մահացել է 12-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---