Սիլիկոնային հովտում և Իլոն Մասկից սովորելու հնարավորություն՝ ՀՀ ԲՏԱՆ-ից

Սիլիկոնային հովտում և Իլոն Մասկից սովորելու հնարավորություն՝ ՀՀ ԲՏԱՆ-ից

PanARMENIAN.Net - Սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարանում հունիսի 20-ից հուլիսի 25-ը ձեռներեցության և բիզնես ծրագրին մասնակցել կարող են նաև ՀՀ-ից, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (ԲՏԱՆ) նախաձեռնությամբ։

Նախարարությունը հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման ծախսերը։

Ծրագրին դիմելու համար մինչև մայիսի 21-ն անհրաժեշտ է լրացնել հայտը։

Լավագույններին ընտրելու է Դրեյփերի համալսարանի հատուկ հանձնաժողովը, իսկ ծրագրին դիմել կարող են 21 տարին լրացած, անգլերենի գերազանց իմացությամբ, ստարտափի գաղափար ունեցող ՀՀ քաղաքացիները, կայացած ձեռնարկատիրական ընկերությունների ներկայացուցիչները։

Մասնակիցների ընտրությունը տեղի է ունենալու 2 փուլով՝ հայտերի դիտարկում և հարցազրույց, ընդ որում՝ ընտրության և հաղթողների ճանաչման ամբողջ գործընթացն իրականացվելու է Դրեյփերի համալսարանի ընտրող հանձնաժողովի կողմից: Պետական ամբողջական կրթաթոշակը ծածկելու է՝ երկկողմանի ավիատոմսի, Դրեյփերի համալսարանում 5 շաբաթ ուսանելու վարձը, Դրեյփերի համալսարանում 2 շաբաթ և ավելի կեցության և գիշերակացի վարձը (ներդրողների փուլ), աջակցելու է ԱՄՆ վիզա դիմելու ընթացակարգի հարցում: Պետական կրթաթոշակը չի ծածկելու սննդի, օրապահիկի, դասընթացներից դուրս ճանապարհածախսերի, սահմանված դասընթացներից դուրս այլ վայրեր այցելությունների ծախսումները:

Դրեյփերի համալսարանում դասավանդելու են համաշխարհային ճանաչում ունեցող ձեռնարկատեր-դասախոսներ Իլոն Մասկը (Tesla, Inc.) Թիմ Վեսթերգրենը (Pandora Media Inc.), AirBnB-ի ղեկավարներն ու YouTube-ի հիմնադիրները, տեխնոլոգիական ոլորտի այլ հայտնի դեմքեր, ովքեր ներկայացնելու են գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով։

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԲՏԱՆ նախարար Հակոբ Արշակյանի՝ Սիլիկոնյան հովիտ կատարած այցի ընթացքում Դրեյփերի համալսարանի հիմնադիր, Draper & Associates վենչուրային ընկերության ղեկավար Թիմ Դրեյփերի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությամբ հիմքեր ստեղծվեցին ծրագրի իրականացման համար։ 2020-ին անցկացվել է նաև ծրագրի գարնանային փուլը, մասնակիցներն ուսանելու կմեկնեն ավիափոխադրումների վերականգնումից հետո։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---