Պահանջարկ չունեցող SSJ 100 ինքնաթիռները Red Wings-ին կհատկացնեն

Պահանջարկ չունեցող SSJ 100 ինքնաթիռները Red Wings-ին կհատկացնեն

PanARMENIAN.Net - «Ռոստեխ» պետկորպորցիան որոշել է պահանջարկ չունեցող Sukhoi Superjet 100 ինքնաթիռները, որոնք կուտակվել են արտադրողի մոտ, Red Wings-ին փոխանցել, գրում է «Վեդոմոստին»՝ Միացյալ ավիաշինական կորպորացիային մոտ 3 անձի վրա հղումով։

Ընդհանուր առմամբ, Միացյալ ավիաշինական կորպորացիայի տնօրինության տակ 60 SSJ10 կա, որոնք դեռ գնորդ չունեն։ Դա երկար ժամանակ խնդրահարույց էր, բայց այժմ լուծումը գտնվել է։ «Ռոստեխը» մտադիր է մի քանի տարում այդ 60 ինքնաթիռը Red Wings-ին փոխանցել, որին հենց նույն կորպորացիան էլ վերահսկում է։

SSJ 100-ն արտադրում է Միացյալ ավիաշինական կորպորացիայի մաս կազմող «Իրկուտ» կորպորացիան։

Առաքումների պլանն արդեն մշակված է՝ ինքնաթիռները կառաքվեն 2020-2024թթ․։ Այժմ Red Wings ընկերությունը թռիչքներ է իրականացնում Մոսկվայից ՌԴ այլ քաղաքներ և արտերկիր, այդ թվում՝ Հայաստան։

SSJ 100-ն առաջին քաղաքացիական ինքնաթիռն է, որը զրոյից Ռուսաստանում է մշակվել։ Աշխարհի ավիաընկերությունները սկսեցին հրաժարվել այդ ինքնաթիռից 2019-ի մայիսին` Շերեմետևոյում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ ժամանակ զոհվեց 41 մարդ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---