Շամշյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել16 մայիսի 2020 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Կրիմինալ քրոնիկոնի ու ավտովթարների լուսաբանմամբ հայտնի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Համապատասխան տեղեկությունը հաստատել է Shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրողը թեստ է հանձնել մայիսի 15-ին։ Aravot.am-ին Շամշյանն ասել է, որ արդեն մեկուսացած է, 10-14 օր մնալու է մեկուսարանում: «Ինձ շատ լավ եմ զգում, ոչ տաքություն ունեմ, ոչ գլխացավ, ոչ էլ որևէ այլ ախտանշան: Հարցրեցին, թե ումից կարող եմ վարակված լինել, բայց ոչ մեկին կասկածել չեմ կարող, որովհետեւ օրվա ընթացքում շատ մարդկանց հետ եմ շփվում: Համենայն դեպս, ուր էլ գնացել եմ՝ միշտ եղել եմ դիմակով»,- նշել է նա: Ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել նաև «Արմենպրես» գործակալության լրագրող Նորայր Շողիկյանի մոտ։ PanARMENIAN.Net ը շուտափույթ ապաքինում է մաղթում գործընկերներին։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |