18 մայիսի 2020 - 10:35 AMT
Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերով ժամանողները կուղեկցվեն ինքնամեկուսացման վայրեր

Մայիսի 17-ին և 18-ին ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը, հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից։

Պարետի ցուցմամբ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Կոմիտեից խնդրում են ժամանողների հարազատներին անհարմարություններից խուսափելու համար չգնալ օդանավակայան։

Մայիսի 17-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 4472 է, վարակից մահացածներինը՝ 60, բուժվածներինը՝ 1925։