Բելգիայում բժիշկներն «արհամարհանքի և ամոթի միջանցք» են սարքել վարչապետի համար

Բելգիայում բժիշկներն «արհամարհանքի և ամոթի միջանցք» են սարքել վարչապետի համար

PanARMENIAN.Net - Բելգիական «Սեն Պիեր» հիվանդանոցի բժիշկներն «արհամարհանքի և ամոթի միջանցք» են կազմակերպել իրենց մոտ հոգեբանական աջակցության եկած վարչապետ Սոֆի Վիլմեսի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բժիշկներն ու բուժքույրերը կանգնել են հիվանդանոց եկող ճանապարհի երկու կողմում և վարչապետի ժամանման պահին շրջվել թիկունքով՝ ցույց տալու համար իրենց անհամաձայնությունն այն բանին, թե ինչպես է բելգիական իշխանությունը վերաբերվել բժիշկներին պանդեմիայի պայմաններում։

Ընդհանուր առմամբ, ակցիային մասնակցել է 120 բուժաշխատող, ովքեր պահանջել են ֆինանսական փոխհատուցում կամ աշխատավարձի բարձրացում, և դժգոհել Բելգիայի կառավարության կողմից, անհրաժեշտության դեպքում, պարտադրված արտաժամյա աշխատանքի պահանջից։ Բժիշկների պրոֆմիության ներկայացուցիչ Դիրկ վան Օվերտվելդտի խոսքով՝ պարտադրանքի միջոցը սուր հակազդեցությունն է առաջացրել, քանի որ բժիշկներն առանց այդ էլ աշխատել են արտաժամյա։

Վարչապետը, իր հերթին, հայտարարել է, որ առողջապահական համակարգը «վերակազմավորման և լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի»։ Նա 40 րոպե զրուցել է բուժաշխատողների հետ և խոստացել հոգալ նրանց՝ ինչպես նյութական, այնպես էլ հոգեբանական աջակցության մասին։

Բելգիայում կորոնավիրուսով վարակված է 55,000-ից ավելի մարդ, երկրում մահերի թիվն անցնում է 9000-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---