ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՆԱՅՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՋԱԿՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Օրերս Ստեփանակերտում ավարտված «Լեռնային Ղարաբաղի կանայք հանուն խաղաղության եւ խաղաղ գոյատեւման» համաժողովի մասնակիցները դիմում են հղել Հարավային Կովկասի խորհրդարաններին, կառավարություններին եվ քաղաքական ուժերին: Ինչպես տեղեկացնում է «Դե-Ֆակտո» գործակալությունը, փաստաթղթում, մասնավորապես, կոչ է արվում ավելի ակտիվ ներգրավել կանանց հասարակությունների երկխոսություններում, որոնք առնչվում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, բացառել բռնությունը եւ պատերազմը, որպես ցանկացած հակամարտութայն լուծման միջոց, հավատարիմ մնալ կանանց եւ երեխաների պաշտպանությունը ներկայացնող միջազգային մարդասիրական իրավունքներին, ինտեգրացիայի զարգացման պայմաններ ստեղծել սոցիալ-տնտեսական եւ քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակամարտությունից հետո տարածաշրջանի արագ վերականգնման եւ հակամարտության զոհերի սոցիալական խնդիրների լուծման համար:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---