Կորոնավիրուսը հետ է գցել ՀՀ-ում դիակիզարանի կառուցման աշխատանքները

Կորոնավիրուսը հետ է գցել ՀՀ-ում դիակիզարանի կառուցման աշխատանքները

PanARMENIAN.Net - Հայաստանում դիակիզարանների ստեղծման շուրջ տարվող աշխատանքներն «արագացված տեմպերով են» արվում: Այդ մասին PanARMENIAN.Net ին ասաց «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ ՀՈԱԿ-ն արդեն ունի նախագծերը, աշխատանքները շուտով կսկսվեն:

«Կորոնավիրուսը մեր պլաններին խանգարեց, բայց հուսով եմ՝ այս տարի կկառուցվեն դիակիզարանները», - նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ համավարակի պայմաններում դիակիզարանների կարիք կա:

«Աշխատում ենք արագացված տեմպերով: Բացի այդ, տարվա ավարտին կունենանք նաև պետական գերեզմանատուն՝ նախատիպային, որտեղ կտրամադրենք միայն տիպային գերեզմանատեղեր և թույլ չենք տա, որ մարդիկ անեն այն, ինչ ուզում են», - նշեց Իսկանդարյանը՝ հավելելով, որ նոր պետական գերեզմանատանը տեղերը կհատկացվեն պետական հատուկ չափանիշներին համապատասխանելու պայմանով:

Նա հավելեց, որ ՀՈԱԿ-ն այժմ նաև թվայնացման գործընթացի մեջ է, և 2 ամսից հասանելի կլինի «Բնակչության հատուկ սպասարակման» գործունեության առցանց տարբերակը:

2019-ի նոյեմբերին Իսկանդարյանը հայտնել էր, որ 2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի և ամերիկյան ու եվրոպական ստանդարտներին համապատասխանող կանաչապատ գերեզմանատներ:

Երևանում գործող 21 գերեզմանատան ընդհանուր տարածքը 530 հա է: 2019 թվականի դրությամբ Երևանում կա 90 պուրակ և զբոսայգի՝ 213 հա ընդհանուր տարածքով: Քաղաքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում գերեզմաններն ավելի շատ տարածք են զբաղեցնում, քան կանաչ տարածքները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---