Բելառուսում կորոնավիրուսի մոտ 1000 նոր դեպք կա

Բելառուսում կորոնավիրուսի մոտ 1000 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Մայիսի 18-ի դրությամբ Բելառուսում կորոնավիրուսով վարակի 922 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը հասել է 30,572-ի։ Մեկ օրում մահացել է 6 պացիենտ, մահվան ելքով դեպքերի քանակը հասել է 171-ի։ Տվյալները հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 364,319 մարդ։ Ապաքինվել է 10,130-ը։

Նոր դեպքերի առավելագույն աճը երկրում մեկ օրվա կտրվածքով կազմել է 973։

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հետևողականորեն դեմ է հանդես եկել կոշտ կարանտինային միջոցառումներին և ձեռնարկությունների աշխատանքի դադարեցմանը։ Մայիսի 12-ին Լուկաշենկոն ասել էր, որ ինքնամեկուսացումից հրաժարավելն ու աշխատելն ավեի արդյունավետ է հիվանդության դեմ պայքարում, քան խիստ սահմանափակումները։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---