Չինաստանը փոխել է կարծիքը՝ կողմ է ԱՀԿ գործողությունների հետաքննմանը

Չինաստանը փոխել է կարծիքը՝ կողմ է ԱՀԿ գործողությունների հետաքննմանը

PanARMENIAN.Net - Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային վիրտուալ վեհաժողովում, կողմ է արտահայտվել կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՀԿ գործողությունների վերաբերյալ հետաքննության ԵՄ նախաձեռնությանը։

Սա Պեկինի դիրքորոշման կտրուկ փոփոխություն է՝ ավելի վաղ չինական կողմը կտրուկ դեմ էր նման հետաքննությանը, գրում է BBC-ն։

Եվրամիությունը և Ավստրալիան կոչ են արել մանրակրկիտ հետաքննել կորոնավիրուսի ծագումն ու զանգվածային տարածումը։

Գագաթնաժողովի նախաշեմին հետաքննությանը կողմ էր արտահայտվել 122 երկիր, այդ թվում՝ ՌԴ-ն, Բրիտանիան, Ավստրալիան, Թուրքիան, աֆրիկյան մի շարք երկրներ։

Մայիսի 19-ին կայանալու է հետաքննության մասին բանաձևի նախագծի վերաբերյալ քվեարկությունը։ Ակնկալվում է, որ այն կստանա ձայների անհրաժեշտ երկու երրորդը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է վեհաժողովին ելույթ ունենալու հրավերը։

Ավելի վաղ հետաքննության նախաձեռնությունը խստիվ դատապարտվել է Պեկինի կողմից, որը մեղադրում էր Ավստրալիային, որն առաջինն է հնչեցրել այդ գաղափարը, Չինաստանի դեմ քաղաքական գրոհի մեջ։ Մինչդեռ, այն առաջարկում, որն այժմ քննարկվում է, չեն հիշատակվում ոչ Չինաստանը, ոչ Ուհանը։

ԱՄՆ դիվանագետները, իրենց հերթին, ավելի կոշտ ձևակերպում էին առաջ տանում՝ կոչ անելով հետաքննությունը հենց Չինաստանից սկսել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն բազմիցս են մեղադրել Չինաստանին վիրուսի մասին տեղեկությունը թաքցնելու համար, ինչն էլ, ըստ նրանց, պանդեմիայի պատճառ է դարձել։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---