ՌԴ-ում կորոնավիրուսից ռեկորդային թվով մարդ է մահացել

ՌԴ-ում կորոնավիրուսից ռեկորդային թվով մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի կտրուկ աճ է գրանցվել՝ մայիսի 20-ի դրությամբ մահվան ելքով 135 նոր դեպք կա։ Նախորդ ռեկորդը մայիսի 16-ին էր, երբ 119 մահվան դեպք եղավ։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից 2972 հիվանդ է մահացել, գրում է «Վեդոմոստին»։

Մայիսի 20-ի դրությամբ կորոնավիրուս է ախտորոշվել 8764 անձի մոտ՝ սա նվազագույն ցուցանիշն է մայիսի 1-ից ի վեր, երբ հայտնաբերվել էր 7933 վարակակիր։ Վարակակիրների ընդհանուր քանակը երկրում հասել է 308,705-ի։

Ըստ օպերշտաբի, ապաքինվել է նույնպես ռեկորդային թվով մարդ՝ 9262։ Առաջին անգամ առողջացածների թիվը գերազանցել է վարակվածներինը։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 85,392 մարդ։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ դեռևս մեծ ռիսկի գոտում են գտնվում և կորոնավիրուսը հաղթահարելու մասին խոսելն անպատասխանատու կլիներ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---