2․4 մլրդ դրամ. Հայաստանի փաստացի ծախսը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում21 մայիսի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Առ այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատուկ բացված հաշվին փոխանցվել է 1․9 մլրդ դրամ գումար, 2․15 մլրդ դրամ առողջապահության նախարարությունը ստացել է պետբյուջեից և ևս 1․4 մլրդ դրամ շուտով կստանա, հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշել է, որ փաստացի ծախսն այդ գումարներից կազմել է 2․4 մլրդ դրամ, ինչը փոքր թիվ է։ Ըստ Թորոսյանի՝ տարբեր հաշվարկներով ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ է լինելու մինչև $300 մլն (մոտ 144.9 մլրդ դրամ)։ «Մոտ 464 մլն դրամ ծախսվել է բժշկական կենտրոնների շինարարության վրա, մինչև օրս կատարված շինաշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 752 մլն դրամ»,- ասել է նա։ Թորոսյանը նշել է, որ բժշկական սաքերի վրա ծախսվելիք գումարը կկազմի 1․6 մլրդ դրամ։ Անդրադառնալով բուժաշխատողների բարձր աշխատավարձերի թեմային, նախարարն հայտնել է, որ վարակակիրների հետ աշխատող բժիշկների հետ կնքվում են պայմանագրեր իրենց աշխատավարձերի մասով, իսկ դրանցից զատ լինում են նաև պարգևավճարներ։ Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |