Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը կհանվեն21 մայիսի 2020 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը և պարետային ժամը մայիսի 22-ին կհանվեն, բայց որոշ սահմանափակումներ կմնան, հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար այդ երկրում արտակարգ դրությունը մի քանի անգամ երկարաձգվել է, այն ուժի մեջ է մինչև մայիսի 22-ը: Պարետային ժամը գործում է 21:00-ից 6:00-ն: «Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, ուստի պարետային ժամը նույնպես չեղյալ կհայտարարվի, ընդ որում՝ վիրուսը ոչ մի տեղ չի գնացել: Արտակարգ դրությունը չեղարկվելուց հետո մեր պատասխանատվությունն ավելի է մեծանում, և Առողջապահության նախարարության մասնագետների պահանջները դառնում են ավելի կարևոր: Առողջապահության նախարարության կողմից մշակված որոշակի սահմանափակումներ կպահպանվեն» - ասել է Գախարիան: Ըստ նրա՝ արտակարգ դրությունը չեղարկելով՝ օրենսդիր մարմինը նաև պատրաստվում է ընդունել մի շարք սահմանափակումների պահպանման մասին օրենք։ Գախարիան նշել է, որ կառավարության անդամները պատրաստ են ելույթ ունենալ խորհրդարանում և պատասխանել հարցերին, թե ինչպես են կառավարել երկիրն արտակարգ դրության պայմաններում: Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 721 է, երկրում վիրուսից մահացել է 12 մարդ, բուժվել՝ 485։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |