Հարցում․ Ամերիկացիների 25%-ը չի նախատեսում պատվաստվել կորոնավիրուսի դեմ22 մայիսի 2020 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացիների մոտ 25%-ը հետաքրքրված չէ կորոնավիրուսի դեմ պատվաստվելով, Ipsos սոցիալական ծառայության հետ համատեղ իրականացրած հարցման տվյալներն է փոխանցում Reuters-ը։ Միևնույն ժամանակ, հարցվածների կեսից ավելին մտավախություն է հայտնել, որ պատվաստանյութը ստեղծվում է «հապճեպ և ռեկորդային տեմպերով»։ Հարցվածների 40%-ից ավելին կարծում է, որ այն հիվանդությունից վտանգավոր է։ Մոտ 36%-ը հայտնել է, որ պատրաստ կլինեն պատվաստվելու, եթե նախագահ Դոնալդ Թրամփն ասի, որ պատվաստանյութն անվտանգ է առողջությանը և չի կարող ունենալ կողմնակի ազդեցություն։ Հարցվածներին շփոթեցնում է նաև այն հանգամանքը, որ սոցցանցերում արդեն իսկ ստեղծված պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն կա։ Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցածների երկու երրորդն ասել է, որ «շատ» կամ «որոշ չափով» հետաքրքրված է պատվաստանյութով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ խոստացել էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի աշխատանքներն ավարտել 2020-ի վերջում՝ չնայած այն հանգամանքին, որ պատվաստանյութի ստեղծման ու փորձարկման վրա մոտ 10 ամիս է ծախսվում։ Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ աշխարհում՝ կորոնավիրուսի փորձարկված ու հուսալի պատվաստանյութը հասանելի կլինի 2021-ին։ Այս պահին աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի 100-ից ավելի պատվաստանյութ է մշակվում, դրանցից որոշներն արդեն կլինիկական փորձարկման փուլում են։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |