Yandex․ Երևանը ակտիվ է նախակարանտինային շրջանի 71%-ի չափով21 մայիսի 2020 - 19:28 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին՝ կորոնավիրուսի հետ կապված տեղաշարժի սահմանափակումների չեղարկումից հետո, Երևանն ակտիվ է նախակարանտինային շրջանի 71%-ի չափով։ Համապատասխան տվյալներն արտացոլված են Yandex-ի սահմանափակումների վերացումից հետո քաղաքների ակտիվության վերականգմնան ցուցանիշներում։ Yandex-ը հետևում է 42 քաղաքի տվյալների ցուցանիշներին, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Պրահայում, Հռոմում, Ստոկհոլմում և այլուր։ Մայիսի 20-ի դրությամբ` այդ ցուցակում առաջատարը Ստոկհոլմն է՝ նախակարանտինային շրջանի համեմատ՝ 88% ակտիվությամբ, ապա Բրյուսելն ու Նուր-Սուլթանը՝ 75-ական տոկոսներով։ Երևանը դիտարկված երկրների ցանկում իր ակտիվության ցուցանիշով 7-րդ է՝ 71%-ով։ Բաքվում սահմանափակումների վերացումից հետո նախակարանտինային շրջանի համեմատ 72% ակտիվություն է գրանցվել, իսկ Թբիլիսին շարունակում է մնալ համեմատաբար սակավամարդ՝ ակտիվությունը վերականգնվել է նախկինի 58%-ի չափով: Ռիո դե Ժանյերոն և Մումբայը ցանկի վերջին տեղերում են․ այդ քաղաքներում գրանցվել է համապատասխանաբար 23% և 17% ակտիվություն։ Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։ Մայիսի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր հետևել վիրուսի դեմ պայքարի ցուցումներին և հայտարարել, որ ՀՀ-ում կորոնավիրուսի հետ կապված «գործերը լավ չեն»։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ են պատրաստում Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների վերաբերյալ Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտման մասին Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |