ՀՀ ժամանողների համար ինքնամեկուսացման պահանջ է սահմանվել

ՀՀ ժամանողների համար ինքնամեկուսացման պահանջ է սահմանվել

PanARMENIAN.Net - Պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 21–ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել մարտի 18-ի որոշման մեջ, ըստ որի արտերկրից ՀՀ ժամանող անձանց ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում։

Ինքնամեկուսացման պահանջ է սահմանվում արտերկրից ՀՀ ժամանողներին, ինչպես նաև Covid-19 վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների համար։

ՀՀ ժամանող անձանց, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի (ՍԲՀԿ) հերթապահները 14-օրյա ինքնամեկուսացման ծանուցում են տալիս, ծանուցագրում իրենց կողմից նշված ինքնամեկուսացման վայրում, որը չեն կարող լքել ինքնամեկուսացման ամբողջ ընթացքում։

Անչափահասների ինքնամեկուսացման պահանջի պահպանման պատասխանատվությունը կրում են ծանուցագիրը ստորագրած անձինք։

Բացառություն են կազմում օդաչուները, միջպետական բեռնափոխադրումներ իրականացնող վարորդները, բեռնատար գնացքների շարժակազմի մեքենավարները։ Վարակի ախտանշանները չհայտնաբերելու դեպքում՝ օդաչուները, վարորդները ՀՀ տարածք մուտք գործելուց հետո ինքնամեկուսացվում են մինչև հաջորդ մեկնումը, իսկ գնացքների մեքենավարները և նրանց ուղեկցողները հերթափոխից հետո մինչև հաջորդ հերթափոխ:

ՀՀ ժամանող անձինք մինչև սահմանը հատելը պարտավոր են սահմանային անցակետ ներկայացվող այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացնել իրենց կողմից ստորագրված Ծանուցագիրը՝ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար սահմանված պատասխանատվության մասին։

ՀՀ ժամանող անձանց կողմից ինքնամեկուսացման կանոնները խախտելու դեպքում ինքնամեկուսացումը կարող է փոխարինվել պարտադիր մեկուսացմամբ՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:

Հայաստանում մայիսի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 5606-ի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Վիրուսից մահացածների ընդհանուր թիվը 70 է, առողջացել է 2581 պացիենտ։

 Ուշագրավ
Մանկապարտեզները վերաբացվելու են մայիսի 20-ից
2020-ի պետբյուջեով նախագծին արդեն տրամադրվել է 526 մլն դրամից ավելի
Որոշումը կայացվել է պարետատան և առողջապահության նախարարության հետ քննարկման արդյունքում
Շիրակում մայիսի 1-ի դրությամբ մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ են 339 քաղաքացի