ԱԺ հանձնաժողովի արտահերթ՝ Գոգյանի հրաժարականի և ՀՊՏՀ ռեկտորի հասցեին հայտարարության առթիվ

ԱԺ հանձնաժողովի արտահերթ՝ Գոգյանի հրաժարականի և ՀՊՏՀ ռեկտորի հասցեին հայտարարության առթիվ

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ կհրավիրվի՝ քննարկելու Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, նրա հայտարարությունը, հայտնել է հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։

«Որոշման պատճառը վերջին օրերին լայն արձագանք ստացած իրադարձություններն են, մասնավորապես, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականը, ինչպես նաև վերջինիս՝ մայիսի 14-ին տարածած հայտարարությունը, ըստ որի՝ իր հրաժարականի պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն, ըստ վերոնշյալ պնդման, ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով»,-հայտարարել է Հայրապետյանը։

Հանձնաժողովի նիստին, բացի պատգամավորներից, ներկա կլինեն նաև ԲՈԿ պաշտոնաթող նախագահ Սմբատ Գոգյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը:

Մայիսի 14-ին ԲՈԿ ղեկավարը հայտնել էր, կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Բացի այդ, նա խոսել էր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աշխատանքի խնդիրներից՝ նշելով, որ նա պաշտոնը զբաղեցնում է կապերի միջոցով։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---