Փաշինյանն ու Հարությունյանն անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Փաշինյանն ու Հարությունյանն անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջին պաշտոնական հանդիպումը՝ քննարկվել են անվտանգության, տնտեսության և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր։

Փաշինյանը շնորհավորել է Հարությունյանին պաշտոնական լիազորությունները ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Իր հերթին նախագահ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել ՀՀ իշխանություններին Արցախին բոլոր հարցերում սատար կանգնելու համար՝ հավաստիացնելով, որ կգործադրվեն բոլոր ջանքերը փոխգործակցությունն ավելի սերտացնելու համար:

Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնը։ Նա հանրապետության 5-րդ նախագահն է՝ Արթուր Մկրտչյանից, Ռոբերտ Քոչարյանից, Արկադի Ղուկասյանից ու Բակո Սահակյանից հետո։

Երդման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցավել Շուշիում՝ ԱԺ հատուկ նիստում, Հարությունյանը հանդես է եկել ծավալուն ելույթով։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---