Չինաստանը մտադիր է մինչև տարեվերջ վերացնել աղքատությունը

Չինաստանը մտադիր է մինչև տարեվերջ վերացնել աղքատությունը

PanARMENIAN.Net - Չինաստանը, չնայած կորոնավիրուսի պանդեմիային և դրա բացասական ազդեցությանը տնտեսության վրա, մտադիր է 2020-ին ամբողջությամբ վերացնել աղքատությունը երկրում։ Այդ մասին ասվում է վարչապետ Լի Կեցյանի զեկույցում, որը նա ընթերցել է երկրի օրենսդիր մարմնի գլխավոր նստաշրջանի բացմանը։

«Մենք կհաղթենք աղքատության դեմ պայքարում», - ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա ասել է նաև, որ իշխանությունները մտադիր են 2020-ին ակտիվ կյանքի կոչել գյուղական շրջանների վերածնման ծրագիրը՝ ապահովել դրանց անխափան մատակարարումն ու բարձրացնել կյանքի չափանիշները գյուղերում։

Չնայած համաճարակի պատճառով տնտեսության համար լուրջ կորուստներին և վնասներին, Չինաստանի ղեկավարությունը չի հրաժարվել աղքատությունը վերացնելու նպատակից։

Մինչև 2020-ի ավարտը երկիրը պետք է վերացնի ծայրահեղ աղքատությունն ավելի քան 1000 գյուղում, որոնք առավել խնդրահարույց են։ Այդպիսով Չինաստանը կառուցելու է միջին բարեկեցության հասարակություն և կդառնա առաջին երկիրն աշխարհում, որը վերացրել է իր տարածքում ծայրահեղ աղքատությունը։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---